Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտություն է հայտնում վարչակազմին և Կոնգրեսի Անդամներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2012 21:17

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտություն է հայտնում վարչակազմին և Կոնգրեսի Անդամներին իրենց` Ադրբեջանի կողմից Մարդասպան Ռամիլ Սաֆարովի արձակմանն ի պատասխան հնչեցված նախնական հայտարարությունների համար Վաշինգտոն – Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) երախտապարտ է վարչակազմին և Կոնգրեսի անդամներին իրենց նախնական հայտարարությունների համար` ի պատասխան այն նորություններին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպային կացինով սպանելու համար մինչ վերջինս քնած էր. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Երկու սպաները Հունգարիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի 2004թ. ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրին:

Ազգային Անվտանգության Խորհուրդն ուրբաթ օրը հայտարարություն տարածեց` ընդգծելով նախագահ Օբամայի խորին մտահոգությունները և նշելով, որ ՙայդ որոշումը հակասում է լարվածության թուլացմանը և հաշտեցման համար գործադրվող ջանքերին տարածաշրջանում՚: Պետքարտուղարությունը նույնպես հայտարարություն տարածեց, որում ասվում էր.ՙ Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է այն նորության կապակցությամբ, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին. ով Հունգարիայից փոխանցվելուց հետո այսօր ժամանել էր Բաքու: Սաֆարովը հունգարական բանակում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար՚:

Համագումարը, մտահոգված այն նորությունից, որ Ադրբեջանը գործի է դրել իր ֆինանսական պաշարները և թուրքական ազդեցությունը Սաֆարովի հայրենադարձությունն ապահովելու համար և ավելին` որ Սաֆարովը վերահաստատվել է և ստանձնել ավելի բարձր կոչում բանակում: Համագումարը, ինչպես բարեխիղճ մյուս անձիք, կաշխատի այս ողջ գործի լիակատար մերկացման ուղությամբ: Սաֆարովը թուլամորթ ահաբեկչություն իրագործեց ` սպանելով մի մարդու, ով անպաշտպան քնած էր, և Ալիևի կողմից նման արարքի պարգևատրումը լիովին ապացուցում է այն, որ Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության սպասնալիք է: Այն նաև միանշանակորեն հաստատում այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի դեպքում չպետք է ենթարկվի ադրբեջանական որևէ տեսակի կառավարման:

Հայկական կոնգրեսական խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոուն Կրտսերը դատապարտեց Ադրբեջանի նախագահի` մարդասպանին ներում շնորհելու քայլը. ՙԻնձ խիստ զայրացնում են Ադրբեջանի կառավարության անխոհեմ գործողությունները` ներում շնորհելով Ռամիլ Սաֆարովին` ադրբեջանական մի զինվորականի, ով գազանաբար սպանեց անզեն մի հայ զինվորականի Հունգարիայում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված ծրագրի ժամանակ … Նման գործողությունները հարիր չեն կառավարությունը, եթե այն հավատարիմ է արդարությանն ու խաղաղությանը: Ցավոք, ադրբեջանական կառավարության այս քայլերը նպատակ ունեն արդարացնելու բռնությունը Հայաստանի ու նրա ժողովրդի հանդեպ՚: Կոնգրեսական Փալոունը նաև կոչ արեց Ադրբեջանի կառավարությանը հրաժարվել իր որոշումից:

Կոնգրեսական Բրեդ Շերմանը, ով Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի ավագ անդամն է, նշեց. ՙԵս խորապես ցնցված եմ Հունգարիայի իշխանությունների որոշումից ազատ արձակել 2004թ. Բուդապեշտում հայ սպային սառնասրտորեն սպանած ադրբեջանցի զինվորականին: Դատապարտված հանցագործը անարդարացիորեն արդացվել է Ադրբեջանի նախագահի կողմից: Ես կանգնած եմ մեր բարեկամ և դաշնակից Հայաստանի կողքին` քաղաքացիների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը այս անհատին կանգնեցնել արդարադատության առաջ: Բաքվի գործողությունները ցույց են տալիս նրա կոպիտ հրաժարումը իր հարևանի հանդեպ սպառնալիքներից զերծ մնալուց՚:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է. ՙԵս խիստ ցնցված էի` իմանալով Ռամիլ Սաֆարովի վերադարձի և ներման մասին, ով դատապարտվել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար: Հունգարիան, ոտեղ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, և Ադրբեջանը պարտավոր են միջազգային հանրությանը բացատրություն տալ արդարադատության նկատմամբ այս սարսափելի ոտնձգության համար: Սա անընդունելի լուծում է խոստովանված ոճրագործության համար՚:

ՙՀամագումարը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը՚,- նշեց Համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին: ՙՄենք երախտապարտ ենք վարչակազմի, պետքարտուղարության և Կոնգրեսի անդամների կողմից հնչեցված նախնական հայտարարությունների համար: Նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները հանդիսանում են իր հռետորիկայի շարունակությունը, որով նա շարունակում է սպառնալ հայերի դեմ պատերազմի վերսկսում: Հակամարտության վերջին շիկացումը միայն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը՚,- հավելեց Արդունին:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply