Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձման արարողությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 7, 2012 20:07

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը:

Արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած ԼՂՀ Զինված ուժերի զորահանդեսին՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնամուտին։ Այսօր երեկոյան ՀՀ նախագահը կմասնակցի նաև այդ առիթով կազմակերպված համերգին:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply