Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 7, 2012 19:23


Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները, այգիներն ու պուրակները:
Շենգավիթ վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին նախ հանդիսավորությամբ բացել է Շողակաթի զբոսայգին: Շենգավիթցիների հանգստյան ամենասիրելի վայրերից մեկը երկար տարիներ մատնված լինելով անուշադրության, գործնականում կորցրել էր իր նպատակային նշանակությունը: Հերթական աշխատանքային շրջայցերից մեկի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում ծանոթանալով իրավիճակին, հանձնարարել էր մշակել զբոսայգու համալիր բարեկարգման ծրագիր և այն ներառել այս տարվա զարգացման ծրագրերի շրջանակում:
Ապրիլ ամսից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալիկապատվել ճեմուղիները, ստորգետնյա եղանակով անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Զբոսայգու ողջ տարածքը ապահովվել է ոռոգման նոր ցանցով, ինչը հնարավորություն կտա պատշաճ խնամք ապահովել լիովին փոխված հողաշերտի վրա ստեղծված շուրջ 4500 քմ գազոնային շերտի և գրեթե 200 ծառերի համար: Զբոսայգին նաև ձևավորվել է ծաղկային կոմպոզիցիաներով ու գեղեցիկ արձանիկներով: Բացի այդ, տեղադրվել են նստարաններ և կառուցվել բաց և փակ զրուցարաններ: Զբոսայգու համալիր բարեկարգման շրջանակում հիմնանորոգվել և գործարկվել է նաև շատրվանը:
Բնակիչների հետ շրջելով ու ծանոթանալով զբոսայգում ստեղծված հարմարություններին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վարչական շրջանի ղեկավարին կատարած աշխատանքների համար:
Լրագրողների հարցերին ի պատասխան էլ քաղաքապետը նշել է, որ բակային տարածքների, այգիների և պուրակների բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական: <>, – նշել է Տարոն Մարգարյանը:
Մասնավոր հատվածին այս աշխատանքներում ներգրավելու հարցին ի պատասխան էլ քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարանը մշտապես բաց և պատրաստակամ է քննարկելու և ընթացք տալու մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների մասնակցության առաջարկներին: <>, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց գոհունակությունը, քաղաքապետը հորդորել է խնամքով վերաբերել տարածքին ու պահպանել այն:
Վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև զբոսայգու հարակից տարածքում տեղակայված <> հաշմանդամ երեխաների հ/կ, որի շենքը ավագանու վերջերս կայացրած որոշմամբ կազմակերպությանն է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախորդ շրջայցի ժամանակ իրենց կողմից բարձրացված այդ խնդրանքին արագ լուծում տալու համար, կենտրոնի տնօրեն Արփինե Վարդանյանը նաև հավելել է, որ դրան զուգահեռ կարգավորվել է նաև կենտրոնի շենքում թեքահարթակների ներկառուցման խնդիրը: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները մշտապես կլինեն քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:
Շարունակելով շրջայցը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև Արշակունյաց 135 և Մայիսի 9-ի 51 շենքերի բակեր: Մայրաքաղաքի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում ամբողջությամբ բարեկարգվել և բնակիչների տնօրինմանն են հանձնվել նաև վերոնշյալ հասցեների բակային տարածքները, որոնք կահավորվել են խաղային ատրակցիոններով ու զրուցարաններով: Վերջին բակում կառուցվել է նաև ֆուտբոլի մինի դաշտ:
Լսելով բնակիչների գոհունակությունն ու շնորհակալությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է պահպանել ու խնամքով վերաբերել կատարած աշխատանքին և հավելել, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական` վստահեցնելով, որ մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չեն մնա անբարեկարգ բակեր:

Երևանի քաղաքապետարանի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply