Այս շաբաթ բորսայում իրականացվել է 7,15 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2012 17:32

Սեպտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,737,620 ԱՄՆ դոլար 409.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 103,483,332 ԱՄՆ դոլար 410.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,954,495 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,306,804 EUR 513.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,452,352 EUR 517.30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 756,587,102 ՌԴ ռուբլի 12.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,000,855 ՌԴ ռուբլի 12.78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62.8 մլն ԱՄՆ դոլար:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply