Նախընտրական քարոզարշավի վերջին օրն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2012 17:29

Այսօր` սեպտեմբերի 7-ին, ավարտվում է Վանաձորի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այս օրերի ընթացքում քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանն իր համախոհների հետ հանդիպեց և զրուցեց հազարավոր մարդկանց հետ:

Այդ հանդիպումների ժամանակ քաղաքացիներից լսեցինք շատ օգտակար առաջարկներ և խորհուրդներ, որոնք առաջիկա տարիներին կլինեն քաղաքի կառավարման մեր ծրագրեի բաղկացուցիչ մասը: Լսեցինք նաև մեր նախորդ տարիների թերացումների մասին, և պարտավորվեցինք ամեն ինչ անել, հետագայում այդ խնդիրները լուծելու համար:

Ուրախությամբ պետք է փաստենք, որ նախըտրական քարոզարշավն անցավ քաղաքակիրթ մթնոլորտում և առանց առանձնահատուկ միջադեպերի: Ճիշտ է, մամուլի ուշադրությունը գրավող մեկ կամ երկու պատահարներ գրանցվեցին, բայց դրանք չէին կարող և չազդեցին ընդհանուր նախընտրական գործընթացների վրա:

Հաջողություն ենք մաղթում և շնորհակալություն ենք հայտնում բոլորին` քաղաքակիրթ քարոզարշավի կազմակերպման համար, հույս հայտնելով, որ նման կերպ կանցնեն նաև ընտրությունները:

Այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բազմահազար ընտրողներին և համախոհներին ու վստահեցնում, որ ամեն ինչ անելու ենք Վանաձորի հետ կապված իրենց հույսերն ու նպատակները կյանքի կոչելու համար:

 

Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբ

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply