ՔԿՀ 2 աշխատակից ազատվել են պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար

Պաշտոնական, Օրվա լուր | | September 7, 2012 17:06

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Նուբարաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Համբարձում Զավենի Մկրտչյանն աշխատանքից ազատվել էքրեակատարողական ծառայողի վարկը նսեմացնելու, դատապարտյալի հետ անթույլատրելի կապի մեջ գտնվելու համար. նա, դատապարտյալին փոխանցելու նպատակով, փորձել է արգելված փաթեթ անցկացնել քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի: Իսկ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Դավիթ Զորիկի Մամիկոնյանն ախատանքից ազատվել է դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս ինքնաձիգը վայր դնելու և պահակակետում քնելու պատճառով:

Նախարարի մեկ այլ հրամանով Միքայել Արմենի Մինասյանը, 2012 թվականի սեպտեմբերի 7-ից, երեք ամիս փորձաշրջանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնում։

Դիտվել է 655 անգամ:
Print Friendly

Leave a Reply