Արքայազն Հարրիին լուսանկարների համար Աֆղանստան են ուղարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2012 16:46

Բրիտանական պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ արքայազն Հարրին նորից վերադարձել է Աֆղանստան, որտեղ պետք է որպես «Ապաչ» ռազմական ուղղաթիռի օդաչու հանձնարարություններ կատարի:  Սեպտեմբերի 7-ին արքայազնը արդեն կլինի ղեկին: Որոշ տեղեկություններով նմանատիպ աքսորը Հարրիի համար պատիժ է «մերկ» աղմուկի դիմաց, հաղորդում է  CNN-ը:

Հարրի ծառայության պայմանները շատ հեռու են վերջերս  Լաս-Վեգասում նրա հանգստյան պայմաններից, լրագրողներին հաղորդել են բրիտանական ռազմական հրամանատարությունից: էլիզաբեթ II-ի թոռնիկը և հերթականության մեջ թագի  «երրորդ» հավակնորդը այժմ  ռազմաօդային ուժերի կապիտան է:

Նա պետք է ծառայության անցնի աֆղանական Հիլմենդ գավառի փոշոտ կայազորում: Արքայազնը արդեն ծառայել է Աֆղանստանում 4 տարի առաջ, բայց երբ թագավորական ընտանիքի ներկայացուցիչի ինկոգնիտոն բացահայտվեց, նրան անմիջապես հայրենիք ուղարկեցին: Այս անգամ իշխանությունները լրագրողներին թույլ են տվել հրապարակել Հարրիի ծառայության վայրը, գաղտնի է պահվել միայն նրա կայազոր ժամանելու պահը:

Երկու տարի առաջ  «Շեկ սատանան» Արիզոնայի և Նեվադայի անապատներում  տեղակայված զինվորական ճամբարներում սովորում էր: Արքայազնը իր հայրենակիցների մեջ ճանաչվեց լավագույն հրետաձիգը:

Բրիտանական իշխանությունները խնդրել էին ԶԼՄ-ներին չհրապարակել Լաս-Վեգասի աղմկալից լուսանկարները, և միայն   Sun տաբլոիդը  ընդառաջ չգնաց թագավորական ընտանիքի խնդրանքին:  Ինչպես հաղորդում է  Մամուլի դեմ բողոքների քննարկման կոմիտեն,  մերկ արքայազնի  լուսանկարները հրապարակելու համար  Sun -ի դեմ ստացվել է  38 000 բարկացած նամակ, որոնց մեջ ոչ մի   պաշտոնիայի նամակ չկա:

Այնպես որ, հնարավոր է, որ Հարրիի ազգականները «մերկ  աղմուկին» ավելի քիչ են ուշադրություն դարձնում քան լրագրողները:

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply