Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 7, 2012 16:38

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` այս պահին Ստեփանակերտում ընթացող երդմնակալության արարողության առիթով:

Ուղերձում ասված է.

 

Հարգելի պարոն նախագահ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ:

 

Երկրորդ անգամ ստանալով ԼՂՀ քաղաքակացիների վստահության քվեն, Դուք նաև մեծ պատասխանատվության բեռ եք ստացել: Մաղթում եմ, որպեսզի Արցախի ժողովրդի համար գալիք տարիները դառնան խաղաղ և ստեղծագործ աշխատանքի շրջան, նշանավորվեն բազմաթիվ նոր ձեռքբերումներով:

 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` վերընտրվելու և նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն և արդյունավետ աշխատանք` ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Հարգանքով` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է 643 անգամ:
Print Friendly

Leave a Reply