Ֆուտբոլի Մալթայի հավաքականի մարզիչը հավատում է իր թիմի հաջողությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2012 15:59

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքկանն արտագնա խաղում ուժերն է չափելու Մալթայի ընտրանու հետ: Եվ ահա, Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ, Իտալացի Պյետրո Գեդինը, բացելով խաղաթղթերը, հայտնել է, որ իր թիմը խաղալու է 4-3-2-1 տակտիկական  տարբերակով: Նա նաև նշել է, որ դիտել է Հայաստանի և Բելառուսի հավաքականների վերջին հանդիպումը  և տեղյակ է, որ Հայաստանի թիմի կազմում արագաշարժ խաղացողներ կան: Այնուամենայնիվ, նա հայտնել է, որ իրենք տանն  են հանդես գալու և կարող են հաջողության հասնել մրցակցի նկատմամբ:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply