Մադոննային թույլ տվեցին գովազդել օղի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2012 15:37

Երգչուհի Մադոննայի շուրջը աղմուկը չի դադարում, նույնիսկ, երբ նա չի արտահայտվում ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների կամ չի պիտակավորում  իր չհավանած քաղաքական գործիչներին : Այս անգամ բրիտանացիները վրդովվել են , որ  փոփ երգչուհին նկարանհանվել է հայտնի Smirnoff օղու գովազդում: Անգլիացիները  դեմ են ալկոհոլի քարոզչությանը, հաղորդում է  Times of India-ն:

Բրիտանական հեռուստադիտողների կարծիքով, նկարահանվելով  օղու գովազդում, Մադոննան երիտասարդության մեջ քարոզում է անառողջ հակումները:  Երգչուհու դեմ բողոքները այնքան շատ էին, որ  գործը սկսեց ուսումնասիրել գովազդային ստանդարտների պետական կոմիտեն:

Այդ գերատեսչության որոշումը հետագայում փոխանցվեց դատարան, որը Մադոննայի նկարահանումների  օրինականության  վերաբերյալ վերջնական որոշում կայացրեց: Ավելի ճիշտ,  Միացյալ թագավորությունում այդ  տեսահոլովակի ցույց տալու վերաբերյալ: Իշխանությունները եզրակացրեցին, որ երիտասարդությունը Մադոննայի նպատակային լսարանը չէ: Հակառակը, նրանք պնդում են, որ երգչուհու ստեղծագործությամբ հետաքրքրվում  են հիմնականում միջին տարիքի մարդիկ, որոնք նրան լսել են դեռևս  1980-ականներին:

Իսկ միջին տարիքի  մարդիկ արդեն իրենք կարող են որոշել թե որքան սպիրտային խմիչք կօգտագործեն, կարծում  են դատավորները: Բացի այդ, 54-ամյա երգչուհուն դժվար է պատանի անվանել, և տարօրինակ է մեղադրել նրան ժամանակակից դեռահասների «ուղեղներ լվանալու» մեջ:

Smirnoff  բրենդի տերը հաստատել է բրիտանական պաշտոնյաների խոսքերը, հայտարարելով , որ  Անգլիայում Մադոննային լսող 12-17 տարեկան պատանիների թիվը  4,7%-է:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply