Հունգարիան իր մեղքերը կքավի այն դեպքւոմ, երբ միջազգայնորեն կճանաչի Արցախի անկախությունը. Էդիկ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2012 16:30


“Իսկապես չափազանց մտահոգիչ էր Հունգարիայի իշխանություններից կողմից Ռամիլ Սաֆարովին հետ հանձնելու քայլը, և ես կարծում եմ, որ այս միջադեպը մեր դիվանագիտությունը կարող է շատ փայլոն կերպով օգտագործի և հասնի Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացին”,-պատասխանելով լրագրողների հարցերին` այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
“Արցախի բնակչության անվտանգությունը խիստ վտանգված է, քանի որ ադրբեջանցին կարող է օրը ցերեկով հայատյացության հողի վրա մարդ սպանել, բնական է, որ նման պայմաններում այդ ագրեսիվ պետության կազմում Արցախի մնալը ամբողջությամբ վտանգված է և անտրամաբանական”,- նշեց Մինասյանը` ընգծելով, որ Հունգարիան իր մեղքերը կքավի այն դեպքուոմ, երբ միջազգայնորեն կճանաչի Արցախի անկախությունը, և միայն այդ դեպքւոմ մենք կգնանք հաշտեցման նրա հետ` ներելով իր քայլերը:
ԵՊՀ պատմության ֆակուլետի դեկանին չի բավարարել նաև ՆԱՏՕ-ի պետքարտուղարի Ռասմուսենի ելույթը: Ըստ Մինասյանի` միջազգային կառույցներում պետք է դատապարտեն ՆԱՏՕ-ին. “Երեկ ՆԱՏՕ-ի պետքաչտուղարն եկել էր Երևանի պետական համալսարան, և հենց համալսարանում Ռեկտորը հարց բարձրացրեց նաև Արցախի խնդրով ձեռքբերումների և այդ ուղղության տարվող աշխատանքների կարևորության մասին: Սակայն նշեմ, որ ինչ վերաբերում է Հունգարիայի այս քայլին, ապա ինձ չբավարարեց Ռասմուսենի ելույթը, քանի որ հնչեցին չեզոք և ընդհանուր մոտեցումներ: ՆԱՏՕ-ի քարտուղարը խոստացավ պահանջներ դնել Ալիևի առաջ, բայց կարծում եմ՝ դրանք պարզապես խոսքեր են”:

Վահե Մակարյան

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply