Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ներկայացուցիչների պալատի անդամ Դեն Բարթընին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 7, 2012 17:00

Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթընին (Dan Burton):

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, ներառելով բազմաթիվ ոլորտներ: Նախարարը մեծապես կարևորեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչների փոխայցելությունները:

Դեն Բարթընը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին շեշտեց, որ լինելով Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ՝ ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանին առնչվող խնդիրները և ուրախ է Երևան այցելելու և Հայաստանի իշխանությունների հետ միջազգային օրակարգի տարբեր հարցեր քննարկելու հնարավորության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման ադրբեջանա-հունգարական գործարքին, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դրան միջազգային հանրության կողմից տրված միահամուռ գնահատականը հստակ ուղերձ է պարունակում Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց սադրիչ գործողություններով լուրջ վնաս են հասցնում տարածաշրջանային անվտանգությանը: Այս ենթատեքստում կոնգրեսական Բարթընն ընդգծեց, որ Միացյալ Նահագներն շատ անհանգստացած են Սաֆարովի ազատ արձակմամբ:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply