Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Հոլանդիայի և Ռուսաստանի ներկակացուցիչների հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2012 14:50

Ստամբուլում ամցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան նախվերջին` 10-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Հոլանդիայի և Ռուսաստանի ներկակացուցիչների հետ:

Թիմերը հանդես կգան հետևյալ կազմերով.

Հոլանդիա (2682) – Հայաստան (2724)

Անիշ Գիրի (2711) – Լևոն Արոնյան (2816)
Լյուկ վան Վելի (2691) – Սերգեյ Մովսիսյան (2698)
Իվան Սոկոլով (2696) – Վլադիմիր Հակոբյան (2687)
Յան Սմիթս (2608) – Գաբրիել Սարգսյան (2693)

Հայաստան (2404) – Ռուսաստան (2513)

Էլինա Դանիելյան (2476) – Տատյանա Կոսինցևա (2530)
Լիլիթ Մկրտչյան (2454) – Վալենտինա Գունինա (2507)
Լիլիթ Գալոյան (2349) – Ալեքսանդրա Կոստենյուկ (2489)
Մարիա Կուրսովա(2338) – Նատալյա Պոգոնինա (2448)

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակած 15 միավորով 3-րդ տեղում է: Նույնպիսի ցուցանիշով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չինաստանի ընտրանին: 15 միավորով ապա հաջորդում է Ռուսաստանի ընտրանին: 15 միավորվ ԱՄՆ-ի հավաքականը 4-րդն է: 14-ական միավոր են վաստակել  Ուկրաինայի, Հոլանդիայի և Արգենտինայի թիմերը:

Կանանց մրցաշարում Հայաստանի թիմը 14 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: 16 միավորով մրցաշարի առաջատարն է Չինաստանի հավաքական:, Ռուսաստանի թիմը 15 միավորով զբաղեցնում Է 2-րդ տեղը, իսկ Ուկրաինայի, Ղազախստանի և Լեհաստանի շախմատիստուհիները 14-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply