Արցախի վերաբնակեցման գործընթացն այսօր շատ դանդաղ է ընթանում. Էդիկ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2012 16:07

Դեռ 1994 թվականից սկսած` երբ սկսեց զինադադարը, որոշակիորեն մեկնարկեց “Վերադարձ Արցախ” ծրագիրը: Այն մշակեց ԼՂՀ կառավարությունը, և  փորձեց իրագործել : 1997 թվականին այս նպատակով ակտիվորեն գործեց Աչցախի սոցապ նախարարությունում ստեղծված վերաբնակեցման վարչությունը: Նույն թվականին կառավարության կողմից մշակվեց ծնելիության և բազմազավակ ընտանիքներին խրախուսելու ծրագիրը, որը նախատեսում ր երրորդ երեխան ծնվելու դեպքում միանվագ 700 դոլար, իսկ 9-10 երեխամերի դեպքում` մինչև 1000 դոլար գումար` որպես պարգև:

Խոսելով Արցախի վերաբնակեցման մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

“Ասեմ, որ 2001 թվականի նոյեմբերի 30-ին ԼՂՀ կառավարության որոշումով որոշվեց ստեղծել կառավարությանը կից միգրացիայի և վերաբնակեցման վարչություն, որը նախատեսում էր մինչև 2011 թվականի համար մշակել վերաբնակեցման 10-ամյա ծրագիր` Արցախի տարածքներում վերաբնակեցնելով շուրջ 67.000 մարդ: Ընդ որում` նախատեսվում էր տարեկան 1200 ընտանիք վերաբնակեցնել Արցախում:”,- հավելեց Մինասյանը:

Սակայն, Մինասյանի խոսքով, Արցախի տարածքներում վերաբնակեցումն այսօր շատ դանդաղ է ընթանում, նախատեսված 67.000-ի փոխարեն մինչ այժմ վերաբնակեցվել է ընդամենը 25-30 հազար մարդ, քանզի, ինչպես նշեց բնախոսը, գործընթացի ընթացքում եղել են որոշակի թերություններ ու բացթողումներ. “Վերաբնակեցումը պետք է հնարավորինս արագացնել, քանի որ առանց դրա չեն ամրանա լարվածության մեջ գտնվող տարածքները: Խնդրին մեծ ուշադրություն պետք է հատկացնել, քանի որ վերաբնակեցման քաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի, հատկապես՝ ադրբեջանցիների մեծախոսության և հարված հասցնելու սպառնալիքի պարագայում”:

Մինասյանը նաև նշեց, որ վերաբնակեցման ծրագրի շրջանակում ԼՂՀ կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ՝  վարկերի ձևակերպման, կենցաղի կարիքների բավարարման եւ բնակարանների տրամադրման վերաբերյալ. “1997թ-ին գրանցվեցին վերաբնակեցման ծրագրի առաջին արդյունքները. Արցախի ազատագրված տարածքներ վերադարձավ մոտ հազար մարդ: Գրեթե նույն արդյունքները գրանցվում էին նաև հաջորդ տարիներին: Հատկապես կարևոր փաստ էր Շահումյանի շրջանի 12 գյուղի վերաբնակեցումը՝ 20-25-ական ընտանիքով: Իսկ Քարվաճառում կառավարության որոշմամբ իրականացվեցին էլեկտրաֆիկացիայի և ջրամատակարարման ուղղությամբ ծրագրեր”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply