Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 7, 2012 14:40

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, մեր երկրում ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին ձեռնարկված քայլերն ու ապագային միտված ծրագրերը:

Դիտվել է 2090 անգամ:
Print Friendly

Leave a Reply