Ինդոնեզիայում երկրորդ հրաբուխն է արթնացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 7, 2012 13:54
Ինդոնեզական Ճավա ու Սումատրա կղզիները բաժանող Զոնդի նեղուցում, Արևմտյան Ճավայի մայրաքաղաք Բանդունգ քաղաքի մոտ, ակտիվացել է «Տնկուբան-Պրաու» հրաբուխը: Հրաբխագիտության ու երկրաբանական ռիսկերի նվազման կենտրոնից հայտնում են, որ սեյսմագիրները արձանագրել են «հրե լեռան»մի քանի ցնցում, իսկ խառնարանից թունավոր գազեր են արտանետվել: Մարդիկ այդ գազը շնչելուց իհարկե չեն մահանա, սակայն գլխապտույտ կունենան ու սրտխառնուք, դրա համար էլ խառնարանից մեկուկես կմ շառավղով ցանկացած ակտիվություն դադարեցնելու խորհուրդ է տրվել:
Իսկ մյուս հրաբուխը` Անակ Կրակատաուն, արդեն մի քանի օր 200-300 մ բարձրությամբ շիկացած լավա է արտանետում:






Facebook
Tweet This
Email This Post
