Աստղագնաց Նիլ Արմսթրոնգին կթաղեն ծովում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 7, 2012 13:31
Թաղման համար անսովոր տեղ է ընտրվել աստղագնաց Նիլ Արմսթրոնգի համար. նրան կհուղարկավորեն ծովում: Հանգուցյալի ընտանիքի մամլո քարտուղար Ռիկ Միլերը պատմել է, որ թաղման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, Վաշինգտոնի Մայր տաճարում, որին մասնակցելու են ՆԱՍԱ-ի ղեկավար Չարլզ Բադենը և գործող աստղագնացները:
Նիլ Արմսթրոնգն առաջինն էր, որ ոտք դրեց Լուսնի վրա 1969-ի հուլիսի 20-ին: Նա մահացավ 82 տարեկանում, օգոստոսի 25-ին:






Facebook
Tweet This
Email This Post
