Գողության փորձը կանխվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 7, 2012 13:21
Սեպտեմբերի 6-ին, ժամը 03.40-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Ս. Տարոնցու փողոցի թիվ 3 շենքի «Կակաչ» կոչվող հանրակացարանի մոտ կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը   նշված  շենքի մոտից բռնել և բերման է ենթարկել 1960 թ. ծնված Վլադիմիր Ա.-ին, որը, ըստ ահազանգի հեղինակի   բացատրության` փորձում էր իրենց շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարել:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply