15 ավտոպատահար Հայաստանի ճանապարհներին,16 վիրավոր և մեկ մահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 7, 2012 12:08


Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 142-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի երթևեկելի գոտում կայանված «ԳԱԶ-66»-ին, ապա բախվել ճանապարհով անցնող «ԳԱԶ-3110»-ին:
Բախումների հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը և ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Շահումյան և Չարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի Վիտառա» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Զավոդներ» կոչվող հանդամասում «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից և շրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 45-րդ կմ-ին «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-53»-ի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2402»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 34-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2101»-ի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանթյան և Բատիկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը դիմել է հիվանդանոց և ստանալով ամբուլատոր բուժօգնություն` հեռացել է:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցի թիվ 103 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի մոտ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի, ապա` Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտ, բախվել է կայանված «Տոյոտա-Կորոլա»-ի:
«Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Լինքոլն Թաունքար» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսահակյան փողոցի «Սաս» սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 00.30-ին, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Հովհաննես Փարվանյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունու փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply