Մարտունիում մեքենաներ են բախվել, կան զոհեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 7, 2012 11:39

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունու Կամոյի 36 շենքի մոտ («Մուշ» սուպերմարկետի մոտակայքում),  տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգա­մանքներում բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի  33 ՏՕ 926 պ/հ (վարորդ` 1978 թ. ծնված Շիրակ Արշակյան), «ՎԱԶ-21010» մակնիշի  16 ՏՕ 580 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Վարդան Վարդանյան) և «Աուդի Ա-8» մակնիշի  05 ՏԼ 033 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Տիգրան Զիրոյան)  ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` պատահարի  հետևանքով տուժածներ` Տ. Զիրոյանը և նրա ուղևորներ` 1983 թ. ծնված Դավիթ Գևորգյանը, 1984 թ. ծնված Արմեն Ասլանյանը, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Շ. Արշակյանը, ուղևոր` 1981 թ. ծնված Վարդան Կիրակոսյանը և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Վ. Վարդանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք­ներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց: Վ. Վարդանյանը տեղափոխման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-21010» մակնիշի  ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1954 թ. ծնված Մանվել Մուրադյանի դին:

Ըստ բժիշկների` Դ. Գևորգյանի առողջական վիճակը ծանր է, Ա. Ասլանյանինը և   Տ. Զիրո­­յանինը` միջին ծանրության, Շ. Արշակյանինը և Վ. Կիրակոսյանինը` բավարար:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply