Բարաք Օբաման դեմոկրատների կողմից պաշտոնապես հաստատվեց ԱՄՆ նախագահի թեկնածու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2012 9:05

Բարաք Օբաման ընդունել է Դեմոկրատական կուսակցության` նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնական թեկնածու դառնալու առաջարկը:
«Ես ընդունում եմ առաջարկը: Ուղին , որը մենք կառաջարկենք ձեզ, հեշտ չի լինելու, սակայն այն կբերի լավ ապագա: Ես կոչ եմ անում ընտրել այդ ապագան ու սատարել այն նպատակներին, որոնք մեր երկիրը շատ բնագավառներում` տնտեսություն, էներգտիկա, կրթություն, ազգային անվտանգություն, ավելի լավը կդարձնեն: Մեր պլանը կօգնի նոր աշխատատեղեր ստեղծել ու վերականգնել տնտեսությունը, մենք կարող ենք դա իրականացնել հաջորդ 4 տարին: Ահա թե ինչու եմ երկրորդ ժամկետի համար առաջադրվում»,- ասել է նա:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply