Հունգարիայի վարչապետն իր բլոգում հրաժարվել է ԱՄՀ-ի վարկից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2012 8:51

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մերժել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում ԱՄՀ-ն ու ԵՄ-ն այդ երկրին 19 մլրդ վարկ կտրամադրեն: Դրա մասին վարչապետը գրել է իր Facebook-յան էջում: Նրա խոսքով` պայմաններն անընդունելի են:

ԱՄՀ-ի ու ԵՄ-ի պահանջների ցուցակում թոշակների կրճատում է, ինչպես նաև բանկերից  հարկերի գանձման հանումը: Օրբանը հավելել է, որ կառավարությունը շուտով   հանդես կգա հանդիպակաց առաջարկով:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply