Հայ շախմատիստներն անհաջող խաղացին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 18, 2010 14:15

Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աերոֆլոտ Օփեն» միջազգային փառատոնը: Ուժեղագույնների մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող հանդես եկան:

А1 մրցաշարում հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանն էր, որը, 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով  զբաղեցրեց միայն 12-րդ տեղը:

Մեր մյուս մասնակիցները` Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը զբաղեցրին համապատասխանաբար 31-րդ, 32-րդ և 62-րդ տեղերը: Նրանք հավաքեցին 5, 5  և 4 միավոր:

Այս մրցաշարում հաղթեց վիետնամցի Լե Կուանգ Լյեմը` 7 միավորով:

Իրենց հնարավորություններից ցածր խաղացին  А2 մրցաշարում հանդես եկած Տիգրան Քոթանջյանը և Դավիթ Պետրոսյանը, որոնք ձեռք բերած 5 և 4 միավորով հանգրվանեցին աղյուսակի 25-րդ և 44-րդ հորիզոնականներում:

Այս մրցաշարում 6,5-ական միավորով 1-5-րդ տեղերը բաժանեցին Ալեքսեյ Պրիդորոժնին, Իգոր Գլեկը (Գերմանիա), Սեմյոն Դվոյրիսը (ՌԴ), Սերգեյ Պավլովը (Ուկրաինա), Միխայիլ Պանարինը (ՌԴ):

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply