Միջազգային հանրության չակերտավոր քաղաքական կոռեկտությունն է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին.Սերժ Սարգսյան,լուսանկարներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2012 17:32

Հունգարիայի կառավարության քայլը պարզապես անընդունելի է: Միջազգային հանրության չակերտավոր քաղաքական կոռեկտությունն է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ բրիֆինգում:

«Հունգարիայի կառավարությունն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել, թե ինչպես էր Ադրբեջանում հերոսացվում Սաֆարով կոչված մարդասպանը, չէր կարող չկանխատեսել, որ նա ազատ է արձակվելու, առավել եւս, որ այդ մասին խոսվել էր բազմիցս եւ Հունգարիայի ղեկավարները հաստատել էին այդ կասկածները: Ես այսօր իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն հունգարացիներին, ովքեր այս դժվարին օրերին բարձր բարոյականություն դրսեւորեցին ու նեցուկ եղան հայ ժողովրդին»,- նշել է Սարգսյանը:

Նա նաեւ նկատել է, թե այս համատեքստում կցանկանար անդրադառնալ եւս մեկ հարցի: «Մենք տարբեր առիթներով բազմիցս նախազգուշացրել ենք մեր գործընկերներին, որ պաշտոնական փաստաթղթերում, հրապարակային հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակողմանի, բանակցային գործընթացի իրական բովանդակությունը չարտացոլող ձեւակերպումները վտանգավոր են առաջին հերթին այն առումով, որ դրանք քաջալերում են Ադրբեջանի ապակառուցողական, առավելապաշտական դիրքորոշումը: Համոզված եմ, որ նաեւ այդ չակերտավոր քաղաքական կոռեկտությունն է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին»,- ամփոփել է Սարգսյանը:

Դիտվել է 2058 անգամ:
Print Friendly

Leave a Reply