Խախտումներ` կաթ արտադրող ընկերություններում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2012 18:14

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացրել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրված արտադրանքի նկատմամբ իրացման ցանցերում և արտադրության պահեստներում:
Այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրել է իրենց ուսումնասիրության արդյունքները ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում:
Նա նշել է, որ վերցված նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության 4 ցուցանիշների նկատմամբ: Ըստ Ա. Բախչագուլյանի, լաբորատոր փորձաքննության արդյունքում կաթ արտադրող 11 ընկերություններից 7-ի կողմից արտադրված կաթում հայտնաբերվել է սոդայի առկայություն: Ծառայության պետի խոսքով`ներկայում իրականացվում են տեսչական ստուգումներ այն ընկերություններում, որոնց թողարկած արտադրանքներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply