Տիգրան Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 6, 2012 17:38

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստին:
«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը: Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ամրապնդվեն հայ-թուրքմենական սոցիալ-տնտեսական, հումանիտար և մշակութային կապերը: Դրանք զարգացնելու չօգտագործված մեծ ներուժ է առկա, որը պետք է իրացնել ամբողջությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի համապատասխանում երկկողմ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:
Այդ առումով, զրուցակիցները կարևորել են հայ-թուրքմենական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքները: Բացի այդ, նախատեսվում է առաջիկայում Երևանում կազմակերպել հայ և թուրքմեն գործարարների բիզնես ֆորում, որը կնպաստի երկկողմ նոր կապերի հաստատմանն ու փոխահամագործակցության զարգացմանը:
Սապարդուրի Տոյլիևն իր հերթին վարչապետին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ջերմ ողջույնները և ընդգծել, որ իր երկիրը մեծապես կարևորում է եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպմանը, գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

More Sharing ServicesՏարածել | Share on facebook Share on livejournal Share on myspace Share on google Share on twitter
Ուղար

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply