Սաֆարովը կենդանի վիճակում ավելի ձեռնտու է մեզ, քան մեռած. Անուշ Սեդրակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2012 17:30

«Իմ պատկերացմամբ ու քաղաքագիտական սցենարով իրոք էդտեղ գումարներ խաղացել են ու շատ դժվար է ժամանակակից ճգնաժամի պայմաններում մեծ գումարային ներդրումների դեմն առնել»,- նման կարծիք   հայտնեց այսօր Անուշ Սեդրակյանը` խոսելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին:

Տիկին Սեդրակյանը, սակայն, մի վտանգավոր փաստ է նկատում այս դեպքի հետ կապված. «Ինչ որ մենք անում ենք, նույնը ես տեսնում եմ ադրբեջանական մամուլում: Օրինակ` հայերն այրեցի Հունգարիայի դրոշը Հայաստանում, իրենց մոտ էլ գրած էր, թե հունգարներն են այրել Հայաստանի դրոշը Բաքվի դեսպանատան առաջ: Սա խաղաքարտ է, որ կարող է խաղալ եւ երկու նախագահներին կողմ, եւ երկու նախագահներին դեմ»:

Սեդրկայնաը նաև կարծում է, որ Սաֆարովի կենդանի մնալն ավելի ձեռնտու է հիմա մեզ. «Հունգարիան գիտեր, որ Հայաստանից օգուտ չունի. նա ընդամենը մեկ կորուստ կարող է ունենալ՝ երկրի եւ իր իմիջի կորուստ, եւ մենք աշխատանք պետք է տանենք նրա հետ ոչ թե հարաբերությունների կասեցման ուղղությամբ, այլ աշխատել Հունգարիայի նվազող իմիջի վրա: Ինձ թվում է` Սաֆարովը կենդանի վիճակով ավելի լավ է աշխատում հայկական պրոպագանդայի վրա, քան մեռած վիճակում, նա քայլող ագիտացիոն քարտ է»:

Իսկ թե արդյոք այս գործարքում արևուտքի մատը ղառն էր թե, ոչ հարցին ի պատասխան «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասաց. ««Եթե վելուծում ես, տեսնում ես, որ այս իրադրությունը ոչ ձեռնտու է Արևմուտքին, չնայած «Ռեգնումը» գրեց, թե խառն էր Արևմուտքի մատը: Դա Արևմուտքի արժեքների կործանում էր, որ այդ արժեքներից դուրս է Եվրոպայի առաջատար երկրներից մեկը,ավելին՝ դրանք այլևս պոպուլյար չեն դառնում տարածաշրջանային այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է»:

Ամեն դեպքում, ըստ Սեդրակյանի, պետական  մասշտաբի բացթողում է տեղի ունեցել Հայաստանի կողմից:

Վահե Մակարյան

Դիտվել է 1344 անգամ:
Print Friendly

Leave a Reply