Սաֆարովի հարցով Հայաստանը պետք է լրջագույն քաղաքական դիվիդենտներ քաղի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2012 17:26

Ադրբեջանն այս քայլով իր միջազգային հեղինակությունը կորցրեց: Այս կարծիքն այսօր հայտնեց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը` խոսելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին:

Լ. Գալստյանի կարծիքով Սաֆարովին արտահանձնման կանխումը չիրականացնելը բոլորիս թերացումն էր, և մենք այդքան անհոգ լինելու իրավունքը չունեինք. “Նախ և առաջ սա խոսում է մեր երկրի որակների և որակյալ պետություն ունենալու մասին: Իսկ արտգործնախարարության կողմից  անակնկալներ մատուցելը դեռ հայ-թուրքական արձանագրություններից են մեզ պարզ”:

Իսկ ինչ անել այսուհետ հարցին ՀՅԴ-ական նախկին պատգամավորն ասաց, որ Հայաստանը պետք է մշակի հստակեցված քայլերի մի զամբյուղ, որով էլ պետք է գործի արդեն միջազգային ատյաններում` պահանջելով, որ Սաֆարովը նորից կանգնի եվրոպական դատարանի առաջ:

Ինչ վերաբերվում է ընտրություններից առաջ այս թեման շահարկելուն և դրա ազդեցությանը երկու երկրներում կայանալիք նախագահական ընտրություրնների վրա դիտարկմանը, ապա Լ. Գալստյանի կարծում է, որ սա Ադրբեջանի կողմից ներքին օգտագործման համար արված քայլ էր:

“Մեր նախագահի ընդունած կեցվածքը  առաջին հայացքից ընդունել եմ որպես արժանապատիվ քայլ: Նախագահը այդ իմաստով կորցնող չի, այլ հակառակը: Նրա խոսքի կտրուկությունը, պահանջատիրությունը, տոնայնությունը շատ բարձր էր: Եթե մենք կարողանանք մեր հետագա գործողություններում այդ տոնայնությանը համարժեք քայլեր ապահովենք, ես կարծում եմ, որ կատարվածը կարող է նաև իր դրական ազդցությույն ունենալ Հայաստանի վրա մեր հետագա քաղաքականության հարցում”,- նկատում է նախկին պատգամավորը` ավելացնելով, որ այս դեպքից Հայաստանը միջազգային մակարդակով պետք է լրջագույն քաղաքական դիվիդենտներ քաղի:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply