Ֆրանսիացին որոշեց վաճառել որդուն, երբ իմացավ, որ նրա հայրը չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 6, 2012 14:52

Ֆրանսիայում տղամարդը, իմանալով, որ իր 6  ամսական որդու կենսաբանակյան հայրը չէ, որոշեց նրան վաճառքի հանել համացանցում:
Խաբված ամուսինը ապրանքների վաճառքի կայքում հայտարարություն տեղադրեց:
«Ես իմացա, որ երեխան ամենայն հավանականությամբ իմը չէ,-գրել է տղամարդը կահույքի ու ինտերիերի իրեր բաժնում:- Բացի այն, որ մենք մաշկի տարբեր գույն ունենք, ես հենց նոր հնարավորություն ունեցա ծանոթանալու նրա իսկական հոր հետ, որը զանգահարել էր կնոջս` հետաքրքրվելու որդու առողջական վիճակով»:
Ֆրանսիայի դատախազությունն արդեն տվյալ փաստով սկսել է նախնական քննությունը:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply