Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ուղևորվեց մրցավայր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 6, 2012 14:28

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր ինքնաթիռով ուղևորվել է Մալթա: Հիշեցնենք, որ մերոնք սեպտեմբերի 7-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում ուժերն են չափելու այդ երկրի ներկայացուցիչների հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմ է հրավիրել 22 ֆուտբոլիստի:

Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինը հրապարակել է այն 18 ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հնարավոր է խաղադաշտ դուրս գան Հայաստանի թիմի  հետ մրցամարտի ժամանակ: Ահա թե ովքեր են նրանք. դարպասապահներ՝ Էնդրյու Հոգ («Էոնիս Նեոն Պարալիմինի»,Կիպրոս), Ջասթին Հաբեր («Մոստա»), պաշտպաններ՝ Ալեքս Մուսկատ («Սլիեմա Ուոնդերերս»), Անդրեյ Աջիուս («Լատինո Կալչո», Իտալիա), Ջոնաթան Կարուանա («Վալետտա»), Լյուկ Դիմեխ («Մոստա»), Ռոդերիկ Բրիֆֆա («Վալետտա»), Ռայան Կամիլյերի («Հիբերնիանս»), Սթիվ Բորգ («Վալետտա»), Էդվարդ Էռերա («Բիրկիրկարա»), կիսապաշտպաններ՝ Գարեթ Շիբերաս («Բիրկիրկարա»), Ռայան Ֆենեխ («Վալետտա»),  Շոն Բայադա («Վալետտա»), հարձակվողներ՝ Անդրե Շեմբրի («Օմոնիա Նիկոսիա» Կիպրոս), Էնդրյու Կոեն («Հիբերնիանս»), Դանիել Բագդանովիչ («Մոստա»), Էթյեն Բարբարա («Վանկուվեր Ուայթ Քեփս», Կանադա), Մայքլ Միֆսուդ («Վալետտա»):

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply