Հայաստանի ձյուդոյիստները նախապատրաստվում են Արմավիրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 6, 2012 14:00

Հայաստանի ութ ձյուդոյիստներ կմասնակցեն սեպտեմբերի 10-24-ը Խորվաթիայի Պորեկ քաղաքում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը մեկնել Է Ռուսաստանի Արմավիր քաղաք` մրցաշարին նախապատրաստվելու համար:

Հայաստանի  ձյուդոյիստները` թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի և մարզիչ Նաիրի Մաթևոսյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն և այնուհետ կմեկնեն Խորվաթիա:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply