Գողացել է բջջայինը զանգահարելու պատրվակով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 6, 2012 13:20

Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 18-ամյա մի երիտասարդ և հաղորդում տվել, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Խաղաղության օղակում գտնվող սրճարանում իր ծանոթ Արան զանգահարելու պատրվակով վերցրել է իր «ՄՏՍ ՏՕՍՄ 552» տիպի բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արան 1979 թ. ծնված, նախկինում դատված Արա Ս.-ն է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Արա Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1214 անգամ: