5 հետախուզվող է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2012 13:16
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, իր տան մոտից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արման Հ.-ն, որը ս/թ օգոստոսի 8-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հարավային ադմինիստրատիվ շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողութան մեղադրանքով:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 08.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սվետլանա Շ.-ին, որը 2002 թ. մարտի 4-ից հետախուզվում էր պաշտոնեական կեղծիքի և ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու մեղադրանքով:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 08.50-ին,  Ջանֆիդա գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Մուշեղ Պ.-ին, որը ս/թ օգոստոսի 22-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները   սեպտեմբերի 5-ին, ժամը 21.15-ին, Երևան քաղաքի Պռոշյան փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Իգոր Գ.-ին, որը ս/թ օգոստոսի 27-ից հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու  մեղադրանքով:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Աշոտ Թ.-ն, որը ս/թ հունիսի 6-ից ՌԴ Մոսկվայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր  կողոպուտի  մեղադրանքով:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply