Երևանում 2 մարդու մահացու վրաերթի են ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2012 12:43
Սեպտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, «Դեու-Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հերացու փողոցի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 75 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 01.10-ին, «Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում` «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց,  վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ երկու դեպքի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply