Կողոպտիչը բերման ենթարկվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 6, 2012 12:29
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ծառայություն կատարելիս, տարեց մի կնոջ մատնանշմամբ` Արզումանյան փողոցի թիվ 43 շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Դավիթ Ա.-ին, որը նշված վայրում հափշտակել էր նրա պարանոցի ոսկյա շղթան:Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1121 անգամ:





Facebook
Tweet This