Ոստիկաններն այգում 744 կանեփ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 6, 2012 12:22

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, 1968 թ. ծնված Մկրտիչ Մ.-ի տան այգում հայտնաբերել են 180 կգ կշռով, մշակված կանեփանման 744 բույս և 21 գրամ չորացված, դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Ըստ Մկրտիչ Մ.-ի հայտարարության` բույսերն աճեցրել է իր օգտագործման համար:
Նույն օրը, ժամը 15.45-ին, Մկրտիչ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են դատաբուսաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1515 անգամ: