Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Գերմանիայի և Իրանի ներկայացուցիչների հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 6, 2012 13:16

Ստամբուլում ընթացող Շախմատի  համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Գերմանիայի և Իրանի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակած 13 միավոևով 3-րդ տեղում է: Ռուսաստանի թիմը 15 միավորով  գլխավորում Է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում Է Չինաստանի հավաքականը, որը վաստակել Է 13 միավոր: Նույնքան` 13-ական միավոր են վաստակել ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆիլիպինների հավաքականները:

Հայաստանի կանանց հավաքականը 12 միավորով տասնյակում է: Կանանց մրցաշարի առաջատարն Է Չինաստանի թիմը՝ 14 միավոր: Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և Ուզբեկստանի հավաքականներն ունեն 13-ական միավորով և բաժանում են 2-5-րդ տեղերը:

Ահա թե  ինչպիսի կազմերով են խաղալու  Հայաստանի շախմատիստների և շախմատիստուհիների հավաքականներն ու ովքեր են մերոնց մրցակիցները.

Հայաստան (2724) – Գերմանիա (2667)

Լևոն Արոնյան (2816) – Արկադի Նայդիչ (2712)

Սերգեյ Մովսեսյան (2698) – Իգոր Խենկին (2656)

Վլադիմիր Հակոբյան (2687) – Գեորգ Մեյեր (2648)

Գաբրիել Սարգսյան (2693) – Դենիել Ֆրիդման (2653)

Իրան (2267) – Հայաստան (2404)

Ատոուսա Պուրկաշիյան (2313) – Էլինա Դանիելյան (2476)

Սարասադատ Խադեմալշարիեխ (2270) – Լիլիթ Մկրտչյան (2454)

Գազալ Հակիմիֆարդ (2249) – Լիլիթ Գալոյան (2349)

Շայաստե Գադերպուր (2218) – Մարիա Կուրսովա (2338)

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply