Թաիլանդում կինն ինքնասպանություն է գործել` նետվելով կոկորդիլոսների մոտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 6, 2012 11:55

Թաիլանդյան Սամուտպրական նահանգում, որը գտնվում է Բանգկոկից ոչ հեռու , տեղի բնակիչը ոտիկանություն դիմում է ներկայացրել կնոջ անհետացման վերաբերյալ,  ենթադրելով, որ կինը կոկորդիլոսների մոտ է նետվել, որն այնքան էլ հեռու չէ  ֆերմայից:

55-ամյա Սանեյ Չիսատրան պատմել է, որ իր 36-ամյա կինը` Տխիվապխան Չիսատրան,  առավոտյան բժշկի մոտ է գնացել , ապա ասել է, որ տուն գալիս կոկորդիլոսների ֆերմա է մտնելու:  Դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Ֆերմայի աշխատակիցներից մեկը պատմել է, թե ինչպես է մի կին կամրջակից նետվել կոկորդիլոսների մոտ:

«Ֆերմայի տնօրինությունը սկզբում ամեն ինչ հերքում էր,  ասելով, որ այդ օրը կինն իրենց մոտ չի գնացել: Սակայն, երբ ուսումնասիրել են ավտոմատ տեսահսկման համակարգը, տեսել են, թե ինչպես է կինը տոմս գնում ու մտնում ֆերմայի տարածք»,- պատմել է քննիչը:  Իսկ երբ հայտնի է դարձել այն փաստը, որ ոստիկանները տեսանյութ ունեն, որում հստակ երևում է անհետացած կնոջ դեմքը, նրա ամուսնու մոտ է եկել կոկորդիլոսային ֆերմայի ներկայացուցիչն ու դրամական փոխհատուցում առաջարկել նրա կնոջ համար: Սակայն, զայրացած ամուսինը մերժել է այն:

«Ինձ ոչինչ հարկավոր չէ:  Ես պարզապես ցանկանում եմ իմանալ, թե ինչ է կատարվել նրա հետ, որ բուդդայական թաղման արարողություն կազմակերպեմ: Ես լրիվ ընդունում եմ, որ իմ կինը կարող էր այդպես ինքնասպան լինել: Նա դրամական մեծ խնդիրներ ուներ, խորը դեպրեսիայի մեջ էր ու ես նրան ոչնչով չէի կարող օգնել»,-ասել է վշտակորույս ամուսինը:

Այս քաղաքում է գտնվում երկրում խոշորագույն կոկորդիլոսային ֆերմաներից մեկը:  Ամենտարածված ատրակցիոններից է կոկորդիլոսներին հավերով կերակրելը: Զբոսաշրջիկները հավի մսով դույլեր են ձեռք բերում ու միսը նետում կոկորդիլոսներին`  դիտելով սողունների ակնթարթային  շարժումները:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply