Գյումրիում 20-ամյա երիտասարդի են դանակահարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2012 12:13
Սեպտեմբերի 3-ին, ժամը 13.10-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ պարանոցի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Արամ Հ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արամ Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մոտ, վիճաբանության ժամանակ, Արամ Հ.-ին դանակով հարվածել և  վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արտյոմ Կ.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ հիշյալ  հանցագործությունը կատարել է ինքը:
Արտյոմ Կ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply