Թուրքիայում զինամթերքի պահեստում պայթյունից 20 մարդ է վիրավորվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 6, 2012 11:30
Առնվազն 20 մարդ է վիրավորվել զինամթերքի պահեստում պայթյունի ժամանակ, որը տեղի է ունեցել չորեքշաբթի, Աֆիոն-Կարահիսար քաղաքում: Տուժածների մեջ կարող են ոչ միայն զինծառայողներ լինել, այլև քաղաքացիական անձինք: Բոլորը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Բժիշկների տեղեկացման համաձայն, ոմանց վիճակը ծանր է գնահատվում:
Հրշեջները փորձում են շիջել կրակը, չնայած դեռևս պայթյուններ են լինում: Նախնական տվյալներով, դետոնացիան տեղի է ունեցել ձեռքի նռնակների պահեստում:






Facebook
Tweet This
Email This Post
