Ռամիլ Սաֆարովի գործը կքննարկվի Եվրոնեստ Վեհաժողովի շրջանակներում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2012 11:36

Եվրախորհրդարանի անդամ Դիմիտար Ստոյանովը (Dimitar Stoyanov) մտադիր է քննարկել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներման խնդիրը Արեւելյան Գործընկերության Եվրոնեստ Խորհրդարանական Վեհաժողովի շրջանակներում:

Այդ մասին Դիմիտար Ստոյանովն ասել է Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:

«Ես մտադիր եմ քննարկել այդ հարցը Եվրախորհրդարանի իմ գործընկերների հետ, մասնավորապես, Եվրոնեստ Խորհրդարանական Վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ: Ինչպես գիտեք, Եվրոնեստը զեկույցներ է ընդունում գործընկեր-երկրների մասին», – ասել է Եվրախորհրդարանի անդամը:

Դիմիտար Ստոյանովն ասել է, որ Հունգարիայի կառավարությունը սխալ է գործել` Ռամիլ Սաֆարովին վերադարձնելով Ադրբեջան:

«Դատապարտված անձանց էքստրադիցիան չի ենթադրում նրանց անհապաղ ներումը եւ ազատ արձակումը: Եվրամիության երկրները պետք է օրինակ ծառայեն Արեւելյան Գործընկերության գործընկերների համար եւ ցուցադրեն, որ օրենքի գերակայությունը եւ դատարանի որոշումները ամենից վեր են», – ասել է բուլղարացի պատգամավորը:

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply