Հրդեհ` Արզականում և Ձորաղբյուրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2012 10:19

Սեպտեմբերի 6-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.53-ին, մարվել` 02.33-ին:

Այրվել են Հ. Բոլոքյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը` 150 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 40-րդ թաղամասի 49/1 հողատարածքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել` 03.45-ին:

Այրվել են Տ. Խաչատրյանին պատկանող վագոն-տնակը` 5 քմ մակերեսով և կից պահեստավորված 10 խմ գերան:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply