Առաջին անգամ գիտնականները կազմել են մարդու ԴՆԹ-ի լիարժեք պատկերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 6, 2012 8:11

Մի քանի երկրների գիտնականները հրապարակել են  մարդու գենետիկ կոդի  ֆունկցիայի ամենամանրամասն վերլուծությունը:

Նրանք կարողացել են վերականգնել մարդկային գենոմի 80%-ը: Մինչ այժմ կարծում էին, որ ԴՆԹ-ի պարույրի մեծ մասը ոչ մի ֆունկցիա չի կատարում ու մասնագետների ուշադրությունը սևեռվում էր գենոմի ընդամենը 2%-ի վրա, որոնք պատասնատու են սպիտակուցների արտադրման համար:

«ԴՆԹ-ի տարրերի հանրագիտարան» նախագծի վրա 2003-ից աշխատել է ավելի քան 400 գիտնական` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Սինգապուրի և Ճապոնիայի 32 լաբորատորիաներից: Ուսումնասիրությունների արդյունքները հասանելի են  Nature, Genome Biology և и Genome Research կայքերում:

Նոր ուսումնասիրությունը հնարավորություն կտա ավելի լավ ուսումնասիրելու հիվանդությունների առաջացումը, լավ հասկանալ, թե ինչպես է կատարվում գենոմի որակական փոփոխությունը:

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply