Lufthansa-յի բորտուղեկցորդները հայտարարել են նոր գործադուլի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 6, 2012 7:47

Գերմանական Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդների  արհմիությունը հայտարարել է ուրբաթ օրը` սեպտեմբերի 7-ին, համազգային 24-ժամյա գործադուլի անցկացման մասին, ինչի պատճառով Lufthansa -յի ղեկավարությունը ստիպված կլինի հետաձգել չվերթերի երկու երրորդ մասը: Նյութական վնասի չափը դեռևս դժվարանում են գնահատել:

UFO (Unabhaengige Flugbegleiter Organisation) միավորման արհմիության խոսքով, ծրագրված գործադուլը, որը ներկայացնում է Lufthansa-յի բորտուղեկցորդների մեծամասնության հետաքրքրությունները, կհասնի նաև Ֆրանկֆուրտի, Բեռլինի, Համբուրգի, Մյունխենի, Դյուսելդորֆի և Շտուտգարդի օդանավակայաններին:

UFO պահանջում է վերջին 3 տարում առաջին անգամ բարձրացնել բորտուղեկցորդների աշխատավարձը 5%-ով ու բացի այդ, պահանջում է, որ  Lufthansa-ն հրաժարվի  ժամանակավոր աշխատողներ ընդունելու պրակտիկայից: Ավիաընկերությունն իր հերթին պատրաստ է հրաժարվել ժամանակավոր աշխատակիցներից, սակայն համաձայն է աշխատավարձը բարձրացնել ընդամենը 3,5%-ով:

Կողմերը մեկ տարուց ավելի փորձում էին փոխզիջումային  լուծում գտնել, սակայն, օգոստոսի վերջին բանակցությունները դադարեցվեցին: Հիմա կողմերը հայտարարել են, որ կարող են  բանակցությունների սեղանի շուրջ հավաքվել, սակայն այն պայմանով, որ զիջումներ առաջինը կանի   մյուս կողմը:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply