Հայաստանի շախմատիստները կարևոր հաղթանակ տարան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 5, 2012 21:45

Ստամբուլում անցկացվող շախմատի համախարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3;1 հաշվով կարևոր հաղթանակ տարավ Ուզբեկստանի թիմի նլատմամբ:

Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովի հետ: Սերգեյ Մովսիսյանը միավորը բաժանեց Անտոն Ֆիլիպովի հետ: Իսկ ահա, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթեցին համապատասխանաբար Մարատ Ջումաևին և Անդրեյ Կվոնին:

Հավելենք, որ առաջատարների խմբում գտնվող Չինաստանի և Ադրբեջանի տղամարդկանց հավաքականների մրցամարտն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ Ռուսաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչներին:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply