Ոսկերչական ցուցահանդեսի այցելուին, որը ադամանդ էր կուլ տվել, լուծողական են տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2012 21:02

Շրի Լանկայում  ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ այցելուն կուլ է տվել ադամանդը: Դեպքը տեղի է ունեցել միջոցառման բացման օրը: 32-ամյա տղամարդը, որը կուլ էր տվել քարը , ձերբակալվել է ոսկերչական իր գողանալու ժամանակ:

Ինչպես պատմել է ցուցահանդեսի մասնակիցներից մեկը, չինացին մոտեցել է բազմատեսակ թանկարժեք քարերով ցուցափեղկերից մեկին և խնդրել ցույց տալ իր հավանած ադամանդը: Նա վերցրել է ադամանդը, ձև արել, որ ուշադիր նայում է և անսպասելի դրել է բերանի մեջ:

Կրպակի տերը դիմել է ցուցահանդեսի անվտանգության ծառայությանը, որից հետո չինացին,  ադամանդը ստամոքսում, ձերբակալվել և հանձնվել է ոստիկանությանը: Իրավապահ մարմինների աշխատակիցները ցուցահանդեսի այցելուի հետ ուղևորվել են Կոլոմբո քաղաքի հիվանդանոց: Այնտեղ չինացուն լուծողական են տվել, հաղորդում է ռադիո «Վեստի ՖՄ» -ը վկայակոչելով France-Presseգործակալությանը:

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply