Իտալիան համաձայնել է ընդունել ամերիկյան Գուանտանամոյի երեք բանտարկյալի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 16, 2009 15:14
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 15-ին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իտալիան համաձայնել է ընդունել Գուանտանամոյում գտնվող երեք բանտարկյալի:
Թեև այդ բանտարկյալների քաղաքացիությունը չի նշվում, սակայն այս տարվա մայիսին Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին տեղեկացրել էր, որ իր երկիրը դիտարկում է Գուանտանամոյում բանտարկված Թունիսի երկու քաղաքացիների ընդունման հավանականությունը:
Իտալիան այսպիսով դարձել է առաջին խոշոր պետությունը, որը համաձայնել է ընդունել ամերիկյան ռազմաբազայի բանտի բնակիչներին: Բացի Իտալիայից նման համաձայնություն էին տվել նաև Խաղաղ օվկիանոսում գտնվող Պալաու կղզի պետությունը և Մեծ Բրիտանիայի թագավորության տիրապետության տակ գտնվող Բերմուդյան կղզիները:
AFP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
