ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 5, 2012 15:47

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման:

Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դատարանում վիճարկում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու որոշումը:

Վերաքննիչ դատարանը բողոքի մերժումը հիմնավորել է բողոքի անհիմն լինելու հանգամանքով: «ՀՀ վերաքննիչ դատարանը չի պատասխանել մեր ներկայացրած փաստարկներին: Հետևաբար, նույն բաովանդակությամբ բողոք ներկայացվելու է նաև ՀՀ վճռաբեկ դատարան»,- ասել է Տիգրան Աթանեսյանը:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply