Հայաստանի դպրոցականները կխաղան լողափնյա վոլեյբոլ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 5, 2012 15:50

Կարևոր է, որ վաղ հասակից պատանիները  և աղջիկները բարեկամություն հաստատեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետ, համակողմանի զարգանան, սակայն Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆիզիկական դաստիարակությանը խանգարող մի շարք հանգամանքներ կան, որոնք փորձում են վերացնել:

Այդ ուղղությամբ կատարվող քայլերին  մայրաքաղաքի «Ելակետ» մամուլի ակումբում անդրադարձան ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը և ՀՀ դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը:

Այվազյանը հայտնեց, որ թերացումները հիմնականում կապված են ֆինանսների պակասի հետ, հնարավոր չի լինում հանրակրթական բոլոր դպրոցներիմարզադահլիճները  վերանորոգել, դրանք կահավորել մարզագույքով :

Ասվեց, որ ֆիզդաստիարակության ծրագիր է մշակվել, այն հավանության է արժանացել միձազգային մրցույթում և արդեն կիրառվում է մեր երկրի հանրակրթական դպրոցներում: 2013-ին էլ Հայաստանի դպրոցականների տարբոր մարզաձևերի թիմերը մասնակցելու են աշխարհի առաջնությունների:

Մեհրաբյանը  հավելեց, որ աշխարհի առաջնություններում կարողությունները փորձելու են  Հայաստանի դպրոցականների մարզական խաղերի հաղթողները: Քանի որ հրավեր է ստացվել մասնկացելու նաև լողափնյա վոլեյբոլի մրցաշարի, ապա, արժանավորներին ի հայտ բերելու համար սեպտեմբերի 15-ին Սևանում կազմակերպվելու է լողափնյա վոլեյբոլիստների և վոլեյբոլիստների մրցաշարեր:

«Ինչ վերաբերվում է «ֆիզիկական կուլտուրա» առարկային, ապա հանրակրթական դպրոցներում այն դասավանդվում է այնպես, ինչպես և մնացած բոլոր առարկաները: Եթե կան թերացումներ, ապա դրանք կարող են նաև ֆիզիկա, քիմիա կամ այլ առարկաներից ևս լինել: Խնդիրն է վերացնել դրանք»- եզրափակեց Մեհրաբյանը:

Դիտվել է 1552 անգամ:
Print Friendly

Leave a Reply