Օսկանյանը կարծում է, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի շեշտադրումներից պետք է անցնել արդեն ինքնորոշված լինելու փաստին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2012 15:49

ԲՀԿ Խմբակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն այսօր խորհրդարանում Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ պատգամավորների ելույթների ժամանակ նշեց, թե իր համար անհասկանալի է, որ Հայաստանն այս ամենի մասին առաջինն իմանացավ ադրբեջանական մամուլից,  երբ Սաֆարովի ոտքն արդեն իր հողի վրա էր, իսկ հունգարական համայնքն ահազագնել էր դրա հնարավորությն մասին. «Մեր հայտարարությունները թեև խիզախ քայլեր են, բայց եթե դրանք լիենին 15 օր առաջ, Սաֆարովը թերևս կլիներ իր խցում»,-կարծում է Օսկանյանը:

Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա նա համոզված է, որ Հունգարիան խախտել է օրենքը` հակառակ իր բերած պատճառաբանություններին. «Այն, ինչ արեց Հունգարիան, և՛ իրավական, և՛ բարոյական առումով նողկալի է: Նրանք հայկական կողմի հետ պետք է այս մասին խոսեին: Նրանք ոչ թե առաջնորդվել են եվրոպական կոնվենցիաներով, այլ խախտել են այդ կոնվենցիաները, քանի որ մենք բազմիցս էինք նշել, որ եթե Սաֆարովը գնա Ադրբեջան, ապա ազատ կարձակվի»:

Օսկանյանի կոչը սրանից դասեր քաղելն է, քանի որ համոզված է, որ նման «անակնկալներ» նորից կարող են լինել. «Այս պահին էլ մեր հետևից գործարքներ են լինում` Ադրբեջանի կողնից, տարբեր երկրների կողմից: Աստված չանի, որ այդ անակնկալները լինեն ճակատարգրական»:

ԲՀԿ պատգամավորը նաև կարծում է, որ դիվանագիտական առումով նոր իրավիճակ է ստեղծվել, որից պետք է օգտվել. «Մենք շատ ժամանակ չունենք, արագ մարելու է, պետք է օգտվենք սրանից և ԼՂՀ ինքնորոշման իրավունքի շեշտադրումներից անցնենք արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստին: Ժամանակն է միասնական, բայց խիզախ և համարձակ քայլերի»,-ամփոփեց նա:

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply